Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին: Փաստաթուղթը հունվարի 23-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրասիական տնտեսական միության զարգացման ու ամրապնդման գործում վաստակի համար Ա.Պ. Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին»,-ասված Է փաստաթղթում:
Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգեւն Է, որը կոչվել Է ի պատիվ ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադիի Ստոլիպինի: Դրանով խրախուսվում Է վաստակը երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարական խնդիրների լուծման, այդ թվում՝ ժողովրդական տնտեսության այնպիսի բնագավառներում ՌԴ կառավարության երկարաժամկետ նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տրանսպորտը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը եւ այլն: