Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը քիչ առաջ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ չգիտի դեռ, թե տեղի ունեցած միջադեպը որքանով է կապված իրենց գրասենյակի հետ․
« Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, գրասենյակում ոչ ոք չի եղել, որովհետև ճաշի ժամ էր, հետո չենք կարողացել հետ վերադառնալ և մտնել գրասենյակ , որովհետև ոստիկանությունը արդեն շրջափակել էր ։ Որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ կամ դա ինչքանով է մեզ հետ առնչվում, ես դա հիմա չգիտեմ, ես կգերադասեմ տեղեկությունները ամբողջացնել։ Եթե ինչ-որ բանով այս միջադեպը մեզ առնչվում է, բնականաբար, կմեկնաբանենք և ես հայտարարություն կտարածեմ և ինչ-որ բան կասեմ։ Հիմա որևէ տեղեկություն չունեմ»,- ասաց Սողոմոնյանը, ապա հավելեց,
«Էրեբունի պլազայում գործում են բազմաթիվ հիմնարկներ, դրանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակն է, որը գտնվում է 6-րդ հարկում , քանի դեռ չունեմ պաշտոնական տեսակետ ․․․ ենթադրում եմ, որ իրավապահ մարմինները կտան հաղորդագրություն, եթե տեսնեմ իրադարձությունների նկարագիրը, կպարզեմ, թե որքանով է այս իրադարձությունը առնչվում մեր գրասենյակին։ Եթե ես լինեի մեր աջակիցներից մեկը, գուցե ես էլ մեկնաբանեի»։
Հարցին, թե ապահովվա՞ծ է գրասենյակի անվտանգությունը, Սողոմոնյանը պատասխանեց․
« Գրասենյակը «Էրեբունի պլազայում» է գտնվում 12 տարի և ոչ միայն որևէ պրետենզիա չենք ունեցել ․․․ անվտանգության աշխատակիցները «Էրեբունի պլազայինն» են»։