Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն։ Բիզնես կենտրոնը շրջապատել են ոստիկանները։ Զինված անձը նաև ավտոմատով կրակել է։ Այս պահի տվյալներով վիրավորներ կարծես չկան։ Շենքը շրջպատել են ոստիկանները։
Նա պահանջներ է ներկայացնում։
Ժամանել է Ալֆա ջոկատը։
Նշենք, որ շենքում են գտնվում մի շարք գրասենյակներ, և այս պահին բազմաթիվ մարդիկ կան։ Ըստ նախնական տեղեկությունների, նա պատանդառել է շենքի առաջին հարկում գտնվողներին։
Ներկայացնում ենք տեսանյութ, որն արվել է շենքի ներսից։
Factor.am-ի չճշտված տեղեկություններով՝ զինված անձը պահանջել է մուտք գործել ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ