Տավուշի մարզում երեկ երեկոյան ահասարսուռ դեպք է տեղի ունեցել` Չինարիի մշակույթի տան տնօրենը խեղդամահ է արել կնոջը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ երեկոյան իրավապահները Տավուշի մարզի Չինարի գյուղից բերման են ենթարկել Չինարիի մշակույթի տան տնօրենին, որը 31-ամյա տղամարդ է։
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ տղամարդն իրենց տանը խեղդամահ է արել իր 30-ամյա կնոջը։ Գյուղ մեկնած իրավապահները կնոջ դին գտել են տան ննջարանում։ Այս պահին հայտնի չէ` ինչու է տղամարդը դիմել է այդ ծայրահեղ քայլին։ Նրանք երեք անչափահաս երեխաներ ունեն։
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։ Մի շարք հարցերի պատասխաններ հայտնի կդառնան քննությունից հետո։